среда, 16 января 2013 г.

Ինտերակտիվ մեթոդներ

Ինչ բան է ինտերակտիվ մեթոդը և ինչպես այն կարելի է օգտագործել օտար լեզվի դասերին
Մեթոդական հոդված






Ինտերակտիվ դաս

Ի±նչ է ինտերակտիվ դասը, ո±րն են դրա պահանջներն ու առաձնահատկությունները

Կրթության ժամանակակից համակարգը դասավանդողից և կրթություն իրականացնող մյուս օղակներից պահանջում է ծրագրերի անընդհատ նորացում, թարմացում, կատարելագործում, քանի որ ժամանակի հետ փոխվում է հասարակությունը, կրթության նպատակաուղղվածությունը, տեղի է ունենում տեխնիկական միջոցների նորացում:
Դիտարկենք, թե ինչպես կարելի է ինտերակտիվ մեթոդները կիրառել  օտար լեզվի ուսուցման ընթացքում և, թե ինչ բան է ինտերակտիվ դասը: «Ինտերակտիվ» բառը թարգմանաբար նշանակում է «համագործուն դաս կամ միջգործունեություն»: Ինտերակտիվ դաս օրինակ կարող է լինել դասարանական ակտիվ քննարկումը, բանավեճը, խաղը: Նմանօրինակ դասերը սովորողների մոտ ստեղծում են մոտիվացիա` ցանկություն առաջացելով ընթերցելու, լսելու, հասկանալու և, ամենակարևորը` խոսելու համար: Բազմաթիվ լեզվական համագործուն ուսումնական խաղերը նպաստում են սովորողի բառապաշարի ընդլայնմանը, զարգացմանը, նորացմանը: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին ձեռբազատվել բարդույթներից, փորձել անգլերենով ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը: Նման դասերի  ընթացքում դասավանդողը հնարավորինս քիչ է միջամտում, հանդես է գալիս որպես ուղղորդող: Ուղղումներ անում է միայն շատ կոպիտ լեզվական կամ քերականական վրիպումների  դեպքում:
Ուսուցման ինտերակտիվ մեթոդները նպաստում են ժամանակի տնտեսմանը, դասավանդողի և սովորողի ստեղծագործական ներուժի բացահայտմանը, տեսակետը արտահայտելու և հիմնավորելու հնարավորությանը:
Ինտերակտիվ դասը այնպիսի դաս է, ուր ապահովվում է ուսուցիչ-սովորող սերտ համագործակցությունը: Դասավանդողը հիմնականում հանդես է գալիս որպես կրթական գործընթացի կազմակերպող, իսկ սովորողը պետք է լինի այդ գործընթացի կենտրոնում, շահագրգռված լինի գործընթացով և ակտիվ մասնակցություն ունենա: Դասը պետք է այնպես կառուցված լինի, որ հնարավոր լինի ներգրավվել դասարանի բոլոր սովորողներին` յուրաքնաչյուրին ըստ հնարավորությունների: Նման դասերը շատ հարմար և կիրառելի են դառնում այնպիսի դասարաններում, որտեղ սովորողների օտար լեզվի իմացությունը տարբեր մակարդակների է, այսպես կոչված` «խառը դասարաններում»: Դասավանդողը դասը կառուցելիս հաշվի է առնում այնպիսի առաջադրանքներ և գործունեության ձևեր, որ մասնակցեն բոլորը: Ինտերակտիվ դասի շնորհիվ տեղի է ունենում մտքերի և տեղեկությունների փոխանակում, քննարկում, փնտրում և բացահայտում, ինչը նպաստում է անընդհատ կատարելագործմանը, ինչպես սովորողի, այնպես էլ` դասավանդողի դեպքում: Ինտերակտիվ դասը կարելի է իրականացնել նաև առանց որևէ տեխնիկական միջոց կիրառելու: Այս դեպքում, սակայն դասավանդողից և սովորողից ավելի շատ ժամանակ ու ջանք է պահանջվում:
ՏՀՏ-նեը խնայում են այդ ժամանակը` թույլ տալով նախօրոք պատրաստվելու և պատրաստելու դասը, թեման, նյութը: Մեկ անգամ ստեղծված դասը, որոշակի թարմացումներից հետո, հնարավոր է կիրառել այլ անգամներ ևս:
Ինտերակտիվ դասեր անցկացնելու համար լավագույն գործիքներից է ինտերակտիվ (էլեկտրոնային) գրատախտակը:
Այս գրատախտակները գործածելու երկու հիմնական մեթոդ կա. օգտագործել պատրաստի դասեր և ստեղծել դասարանին և դասավանդվող թեմային համապատասխան անհատական-հեղինակային նյութեր, որոնք ուղղված են դասավանդման որակի բարձրացմանը:

Ինտերակտիվ դասեր կարելի պատրաստել տարբեր համակագչային ծրագրերով: Օրինակ` Word, Power Point, HotPotatoes և այլն: Համացանցի առկայության դեպքում կարելի է ինտերակտիվ դասեր իրականացնել` օգտագործելով տարբեր կրթական կայքեր և համացանցային ռեսուրսներ: Ինտերակտիվ դասերի համար, ի վերջո,  կարելի է, որպես հարմար կրթական տարածքի, օգտագործել բլոգները, wiki տարածքները, անգամ սոցիալական կայքերը: Դասի ժամանակ դպրոցական կայքում տեղադրված ուսումնական նյութին քոմենթներ գրելը նույնպես կարող է դառնալ ինտերակտիվ դասի մի նմուշ:
Ինտերակտիվ դասի օրինակ կարող են ծառայել Smart Notebook ծրագրով պատրաստված դասերը, դասավանդողը ինքը կարող է ստեղծել առաջադրանքներ, հանձնարարություններ, հարցաշարեր, թեստեր, խաղեր: ՏՀՏ-ների և լեզվի իմացությամբ հմուտ սովորողները նույնպես կարող են պատրաստել ինտերակտիվ դաս` դասավանդողին դարձնելով գործընթացի մասնակից:

Ինտերակտիվ մեթոդների շարքին այսօր կարելի է դասել նաև հեռավար ուսուցումը, որի իրականացման համար դասավանդողը պատրաստում է համապատասխան նյութեր, առաջադրանքներ: Հեռավար ուսուցումը ոչ միայն գիտելիքի պաշարի տրամադրում է, այլ կարող է հանդես գալ որպես մանկավարժական տեխնոլոգիա: Նման մեթոդի առավելությունն այն է, որ դասավանդման խոսքա-ունկնդրային մեթոդներից սովորողը անցում է կատարում հետազոտական, ստեղծագործական գործունեության: Հեռավար ուսուցման մեթոդը թույլ է տալիս սովորողներին ինքնակառավարվել, իսկ դասավանդողին թույլ է տալիս ինտերակտիվ ռեժիմով միաժամանակ մի քանի նախագծեր իրականացնել, ինչպես նաև կազմակերպել ինտեգրված դասեր` ներգրավվելով մի քանի առարկա:

Այսպիսով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներ շարունակ իրականացվող մեդիակրթությունից ելնելով` կարելի է հստակ ասել, որ ՏՀՏ-ների կիրառումը լայնորեն գործածվում է դասավանդման բոլոր որոլտներում և կիրառելի է կրթական  գրեթե բոլոր մեթոդների համար:
Հանրակրթական Դիջիթեք 2013-ին ներկայացնում եմ ինտերակտիվ դասի մի նմուշ:




Комментариев нет:

Отправить комментарий