Ինչու± դդում, այն էլ լուսավորվող աչքերով
Բոլորս
գիտենք, որ Հելոուինի (Halloween) տոնախմբության ամենակարևոր խորհրդանիշը
լուսավորվող աչքերով դդումն է (Jack-o-Latntern): Նախկինում
դդումի փոխարեն օգտագործել են շաղգամ: Ըստ ավանդության, Ջեք անունով մի
կատակասեր, հարբեցող և զվարճախոս մարդ է լինում: Կյանքի ընթացքում նա շատ
մեղքեր է գործում և վախենալով, որ մահանալուց հետո իր հոգին դժոխք է
ընկնելու, սատանային
ծուղակն է գցում, վրան էլ մի մեծ խաչ դնում: Որպես փրկագին`
Ջեքը պահանջում է սատանայից, որ նա խոստանա իր հոգին դժոխք
չտանել: Ճարահատյալ սատանան համաձայնում է: Ջեքի ուրախությունը
երկար չի տևում, քանի որ իր գործած մեղքերի համար ինքը դրախտ էլ ընկնել չէր
կարող: Այդ օրվանից նա թափառում է ամբողջ աշխարհով: Իր ճանապարհը
լուսավորելու համար շաղգամից մի լապտեր է պատրաստում, մեջն էլ վառվող մի
ածուխի կտոր դնում: Հին կելտերը, իմանալով, որ Ջեքից վախենում է անգամ սատանան,
իրենց
պատուհանագոգերին դնում էին նման ձևով պատրաստած շաղգամներ` չար ոգիներին
վախեցնելու համար: Հետագայում, երբ տոնը հասավ Ամերիկա, այն փոքր-ինչ
փոփոխվեց և շաղգամը փոխարինվեց դդումով, քանի որ Ամերիկայում դդում ավելի շատ էր աճում,
և այն ավելի հեշտ էր ձևավորել:
Jack-O-Lantern պատրաստեցին և անգլերենից թարգմանեցին` օտար լեզվի ընտրությամբ խմբի սովորողները
Աղբյուրը`
http://urbanlegends.about.com/od/halloween/a/Why-Do-We-Carve-Pumpkins-On-Halloween.htm
http://robie2.hubpages.com/hub/Why-We-Carve-Pumpkins-At-Halloween
http://en.wikipedia.org/wiki/Halloween
Комментариев нет:
Отправить комментарий