пятница, 13 декабря 2013 г.

Տոնական երգ-կարաոկեների նախապատրաստում

Ուսումնական ամանորյա նախագիծ
Նախագիծը իրականացվում է ձմեռային ուսումնա-հետազոտաան ճամբարի օրերին: Մասնակիցները միջին և ավագ դպրոցի սովորողներն ու օտար լեզվի և երաժշտության դասավանդողներն են:
Նախագիծը իրականացվում է հետևյալ փուլերով.

1. Առաջին փուլ-երգերի ընտրություն
  • Օտար լեզվի դասավանդողները ընտրում են ամանորյա տոնական երգեր,
  • Երգերի ընտրությունը համաձայնեցվում է երաժշտության ուսուցչի հետ
2. Երկրորդ փուլ-աշխատանք երգերի հետ
  • Երգերի խոսքերն ուղարկվու են սովորողներին
  • Սովորողները թարգմանում են երգերի խոսքերը, սովորում դրանք
  • Սովորողների հետ դասարաններում դիտում են երգերի տեսահոլովակները
  • Երաժշտության դասերին երգում են այդ երգերը
3. Երրորդ փուլ-նախապատրաստում ձայնագրությանը
  • Հնչյունային ռեժիսորի հետ ձևավորում են «մինուսները» (եթե դրանք պատրաստի չկան)
  • Ընտրվում է երգողների խումբը
  • Իրականացվում է ձայնագրությունը
Երգերի պատրաստի կարաոկեները հրապարակվում են youtube.com կայքում և տեղադրվում կրթահամալիրի կայքի հատուկ բաժնում:

Комментариев нет:

Отправить комментарий