Հանրակրթական Դիջիթեք 2013-ի ամփոփման օրը հայտարարվեց, որ հաջորդ տարվա պատասխանատու դպրոցը լինելու է Միջին դպրոցը և որ մեկ տարի ժամանակ կա նախագիծը պատշաճ պատրաստելու համար:
Առաջին քայլը՝ ենթակայքի թարմացումն էր. այնտեղ տեղադրվեց նախագիծը, փոխվեցին որոշ բաժիններ: Փոփոխվեց նաև Հանրակրթական Դիջիթեքի լոգոն (տես՝ նյութի վերևում):
Նախագիծը իր սկզբանական կետերով գրեթե ամբողջությամբ կատարվեց, սակայն եղան և լրացումներ և փոփոխություններ:
Հանրակրթական Դիջիթեք 2014-ի ծրագրային ամենակարևոր փոփոխությունն եղավ այն, որ մրցանակային հանձնաժողովում չընդգրկվեցին կրթահամալիրի աշխատողներ, այլ նրանք հանդես եկան որպես պատասխանատու-քարտուղարներ: Պատասխանատուների հետ միասին աշխատեցին նաև սովորողներ:
Հանձնաժողովն էլ կազմավորվեց հետևյալ սկզբունքվ՝ մեկ շրջանավարտ, մեկ սովորողի ծնող և մեկ գործընկեր:
Այս տարի Դիջիթեքը հանդես եկավ 20 անվանակարգով, յուրաքանչյուրի համար մշակվեցին պահանջներ, որոնց պետք է համապատասխանեին ներկայացվող նյութերը:
Ենթակայքի նյութերի մեծ մասը թարգմանվեց հինգ լեզվով՝ վրացերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն:
Հանրակրթական Դիջիթեք 2014-ը առանձնացավ իր լիարժեք թվային լինելով, աշխատանքները մեծապես իրականացվում էին համացանցի վիրտուալ տարաժքներում:
Հանրակրթական Դիջիթեքը ուսումնական աշխատանք է, և այդ աշխատանքներում ներգրավված էին մեծ թվով դասավանդողներ, սովորողներ: Նրանց անունները դուք կարող եք տեսնել նշված հղումներում, ենթակայքում հրապարակված նյութերում, Հանրակրթական Դիջիթեքին վերաբերող բոլոր նյութերում: Շնորհակալություն բոլորին. այս աշխատանքը հնարավոր եղավ կատարել միայն միասնական ուժերով:
Հայտագրման ընթացքում գրանցվեց մոտ 1500 հայտ: Հայտեր եղան Հայաստանի տարբեր դպրոցներից, Իսրայելից, Գերմանիայից, Վրաստանից:
Հաջողությոուն եմ մաղթում բոլոր մասնակիցներին:
Հաջողություն եմ հայտնում նաև հաջորդ տարվա պատասխանատու-դպրոցին:
Հաջողություն՝ Հանրակրթական Դիջիթեք 2014 և ողջու՜՜՜յն Հանրակրթական Դիջիթեք 2015:
Комментариев нет:
Отправить комментарий