суббота, 11 января 2014 г.

Դիջի-պատում 2013-01.09-31.12

Դիջիպատում կամ “Դիջիպատմում”

Թույլ տվեք շարադրանքս անվանել “Դիջիպատմում”, քանի որ որոշեցի ուղղակի պատմել, թե ինչ եմ արել այս չորս ամսվա ընթացքում:  Լավ կլիներ, որ ամբողջ թելադրանքս բաղկացած լիներ իմ աշխատանքի միայն դրական գնահատականներից, սակայն, օգտվելով ինքնաքննադատության հնարավորությունից, սկզբում կպատմեմ չհաջողված, թերի և անավարտ գործերիս մասին, նոր կանցնեմ նվաճումներիս:

Փնթփնթոց չհամարեք, բայց ժամանակս կատաստրոֆիկ չի հերիքում, որ պատշաճ կարողանամ անել այն ամենը ինչ կարող եմ և ինչ որ ինձանից պահանջվում է: Օրինակ.
·         Ես դժգոհ եմ իմ անհատական բլոգավարությունից` չեմ հասցնում հաճախ նյութերը թարմացնել կամ նոր նյութերով համալրել:
·         Մեդիագրադարանն էլ այս տարի դեռ չեմ հարստացրել, քանի որ այն նյութերը, որոնք պետք է ուղարկեմ, դեռ չեմ ավարտել:
·         Մտադրվել էի ձմեռային ճամբարի օրերին մի թատերական ներկայացում անել 7-րդ դասարանցիների հետ, չհասցրի:
·         Ինքնակրթության համար մի քանի գիրք էի առանձնացրել, բայց դեռ ժամանակ չեմ գտել դրանք կարդալու համար:

Լավ, երևի հերիք է բողոքեմ, այժմ պատմեմ նվաճումներիս մասին:
Սկսեմ նրանից, որ այս տարի դասավանդում եմ Միջին դպրոցի 7-րդ դասարաններում` անգլերեն և ռուսերեն: Դեռ չեմ կարող հստակ ասել, թե որքանով է հաջողված իմ ռուսերենի դասավանդումը, կարծում եմ՝ դա տարեվերջին կերևա: Ասեմ, որ սկզբում ունեի մտավախություն և անգամ մի փոքր անլուրջ և հումորով էի մոտենում այդ խնդրին, բայց երբ սկսեցի դասավանդումը և հասկացա, թե որքան բան ունեմ կրկնելու ու վերհիշելու ինձ վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու համար, սկսեցի նորից սովորել ռուսերեն` կարդալ, սովորել, փնտրել, խորհուրդներ հարցնել գործընկերներիցս: Եվ հիմա, երբ ռուսերենի դասերին ավելի անհամբեր եմ սպասում քան անգլերենի, հասկանում եմ, որ եթե դա անգամ նվաճում չէ, ապա հաղթահարում` իմ ներքին ինքնաանվստահության հաղթահարում:
Տարվա սզբին կրթահամալիր դիմած մի խումբ վերապատրաստվողների հետ սեմինարներ եմ անցկացրել և դրանց արդյունքում ինձ համար բացահայտել եմ Լուիզա Քեշիշյանին` Ավագ դպրոց-վարժարանի երգչախմբի ղեկավարին:
Անցկացրել եմ նաև անգլերենի առարկայական սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ խնդիրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7,:
Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում անգլերենի դասալսումներ եմ անցկացրել: Մշակում եմ 1-9-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը:
Ըստ նախօրոք որոշված հերթապահության առավոտյան ընդհանուր պարապմունքների պատասխանատու եմ եղել 1, 2, 3:
Աշնանային բաց հավաքի արդյունքները ներկայցրել ենք Աշտարակի թիվ 2 դպրոցում: Այդ օրերին հրապարակել եմ նաև հոդված` “Դպիր” մանկավարժական հանդեսում:
Մասնակցել եմ DigitecExpo ամենամյա 6-րդ ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին, որտեղ այս տարի աշխատել ենք Unicomp ընկերության հետ համատեղ` իրենց տաղավարում: Երեք օր մեր սովորողներն ու դասավանդողները հերթապահել են այդ տաղավարում, ներկայացրել կրթահամալրը:
Որպես ամանորյա նախագիծ Մերի Առաքելյանի, Կարեն Խաչատրյանի և միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ իրականացրել ենք ուսումնական կարաոկեների ձայնագրումն ու պատրաստումը:
Իրականացրել եմ երկու բաց դաս` աշնանային բաց պարապմունքների շրջանակում ներկայացրել ենք Հանրակրթական Դիջիթեքը՝ որպես ուսումնական նախագիծ: Սովորողների հետ թարգմանել ենք Դիջիթեքի հայտարարության տեքստը: Վարչապետի այցի ժամանակ նույնպես անցկացրել եմ բաց դաս:
Այս տարի մի խումբ սովորողների հետ մասկացում ենք e-Twinning-ի կրթական նախագծերից մեկին և արդեն առաջադրանքների երկու փուլն ավարտել ենք:
Հանրակրթական Դիջիթեքի աշխատանքները արդեն իսկ իրականացվում են, սակայն սրա մասին դեռ խոսելը շուտ է: Աշխատանքների արդյունքները կներկայացվեն փետրվարի 10-ից հետո:
Որպես ակնհայտ ձեռքբերում կնշեմ հետևյալ կետերը.
1.      Որդուս, Դավիթ Կիրակոսյանի՝ նոր միջավայրում արագ ինտեգրվելու և իրեն լավ զգալու մեջ իմ ներդրումն էլ եմ տեսնում և դրանով շատ ուրախանում: Սկզբում թվում էր, թե բարդ կլինի, չի հարմարվի, կկաշկանդվի ու կբարդույթավորվի: Բայց, արի ու տես, որ լավ էլ ընտելացավ, շատ նոր ընկերներ ձեռք բերեց ու հաճույքով դասի է գալիս:
2.      Ունեմ այնպիսի քրոջորդի, Վառլամով Արտյոմ, ումով արդեն կարող եմ գլուխ գովալ. մարդը ակտիվ մասնակցում է կրթահամալիրային անցուդարձին, նախաձեռնություններով հանդես գալիս և իրագործում:
“Պատմումս” ավարտեմ 2014 թվականի անելիքների շարադրանքով.
1.      Նախատեսում եմ մինչև փետրվարի վերջ ավարտել առարկայական ծրագրի լրամշակումը:
2.      Նախատեսում եմ մինչև տարվա վերջ մի թատերական ներկայացում պատրաստել:
3.      Վերջապես կարդալ ընտրածս գրքերը:
4.      Ռուսաց լեզվով Ռոդարիական նախագիծ իրականացնել:

5.      Եվ…. 

Комментариев нет:

Отправить комментарий